ՀՀԿ-ն տապալեց ԸՕ-ի ընդունումը. «էն երկու ձայնն էլ ձեզ փեշքեշ, դե առանց մեզ անցկացրեք նախագիծը»

- in Հասարակություն
AJ

Խորհրդարանի միջանցքներում ՀՀԿ-ականները հաշվարկներ են կատարում՝ նշելով, որ թող կառավարությունը առանց քաղաքական կոնսենսուսի և առանց ՀՀԿ-ի փորձի անցկացնել նոր Ընտրական օրենսգիրքը:

Խնդիրն այն է, որ ՀՀԿ-ն արդեն հայտարարել է, որ այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվող Ընտրական օրենսգրքին դեմ են քվեարկելու: Սակայն կան ՀՀԿ-ից “պոկված” պատգամավորներ, ովքեր հնարավոր է գան քվեարկությանն ու կողմ քվեարկեն: ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի խոսքով՝ շատ կասկածելի է, թե քանի հոգի են իրականում կազմում ՀՀԿ-ից «պոկվածերը»:

Այդուհանդերձ, ՀՀԿ-ականները հաշվարկներ են անում՝ սահմանադրական օրենք հանդիսացող Ընտրական օրենսգրքի՝ առաջին ընթերցմամբ անցկացման համար անհրաժեշտ է 63 ձայն: ԲՀԿ-ն ունի 31 մանդատ, Ելք-ը՝ 9, ՀՅԴ-ն՝ 7, եթե դրան գումարվեն ՀՀԿ-ից առանձնացած 18 պատգամավորները, ովքեր կողմ էին Ընտրական օրենսգրքի նախագծին ու արտահերթ ընտրությունների անցկացմանը և հայտարարությամբ էի հանդես եկել, ստացվում է 65 ձայն: «էն երկու ձայնն էլ ձեզ փեշքեշ, դե առանց մեզ անցկացրեք նախագիծը»,- ասում են ՀՀԿ-ականները:

Ի վերջո, կողմ 56, դեմ 3 քվեարկության արդյունքներով՝ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը չընդունվեց:

Խորհրդարանում նախքան ընտրական օրենսգրքի նախագծի քվեարկությունը Ելք խմբակցության ղեկավարը 20 րոպե ընդմիջում վերցրեց։ Ելքի պատգամավոր Գևորգ Գորգիսյանն ասաց, որ կառավարությունը բանակցում էր, որ որոշ պատգամավորներ գային խորհրդարան ու կողմ քվեարկեին։

Spread the love
  • 18
    Shares