Նիկոլ Փաշինյանը հրաժարականի մասին կհայտնի ժամը 20:00-ին Հ1-ի եթերում

- in Պաշտոնական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրաժարականի մասին կհայտարարի հոկտեմբերի 16-ին՝ ժամը 20:00-ին Հանրային հեռուստաընկերության եթերում: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեց վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը:

Մինչ այդ, ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը խորհրդարանում հանդիպում է ՀՀԿ, Ծառուկյան դաշինք, ՀՅԴ և Ելք խմբակցությունների հետ:

Please follow and like us:
18642