Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու է որոշել Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակել

- in Պաշտոնական

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու է որոշել Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակել:

Նա նշեց, որ Հունան Պողոսյանը նախկին իշխանության տարիներին երկար տարիներ զբաղեցրել է ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնը: «Ես կարծում եմ, որ որոշ իմաստով այս առաջարկը կարող է տարօրինակ թվալ: Հեղափոխության ընթացքում պարոն Պողոսյանը եղել է բարիկադների մյուս կողմում, ինչպես Պարոն Օսիպյանն ու պարոն Վանեցյանը: Ես ուզում եմ պարզաբանել, թե ինչ ենք ուզում մենք անել և ինչու:

Քաղաքապետի երդմնակալութան օրը ունեցած ելույթում ես ուրվագծեցի հետհեղափոխական շրջանի տրամաբանությունը: Ամենակարևոր խնդիրը մեզ համար այն է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո կարևոր է լինելու ավարտված համարել թավշյա հեղափոխությունը և ՀՀ ժողովրդի ներուժը ներգրավել հետագա զարգացմանը: Շատ կարևոր եմ համարում, որ հեղափոխությունից հետո որևէ մեկն իր կյանքն ավարտած չհամարի ՀՀ-ում: Եվ չպետք է թույլ տանք, որ ՀՀ-ում զարգանա երևույթ, որը պայմանականորեն կարելի է կոչել քաղաքական ռասիզմ, երբ մարդիկ հետապնդվում են զուտ այն բանի համար, որ առնչություն են ունեցել նախկին կառավարության ներկայացուցիչների հետ: Իսկապես մոտենում է լիարժեք համախմբման ժամանակը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ սա չի նշանակում, որ փակում են պետական կառավարման համակարգի կադրային փոփոխությունների և օպտիմալացման տրամաբանությունը: »Ընդհակառակը, մեր պետական կառավարման համակարգը 90 տոկոսը մնացել են նույն մարդիկ: Մեր եզրակացությունն այն չէ, որ այդ 90 տոկոսին պետք է հանել, բայց այն չէ, որ նրանց բոլորին պետք է պահել: Կան նաև որոշակի սաբոտաժի նմանվող բաներ, որպես այդպիսին մեկնաբանելու հնարավորություն տվող երևույթներ»,- նշեց նա:

Please follow and like us:
18642