Ոստիկանությունն ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ կօգտագործի նոր մոտեցումներ

- in Պաշտոնական

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը վստահեցնում է, որ ոստիկանությունը լիարժեք պատրաստ է դեկտեմբերին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Վալերի Օսիպյանն ընդգծեց, որ ոստիկանությունը սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին ունի նույնպիսի պատրաստվածություն, որը կար Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ: «Վստահեցնում եմ ձեզ, որ ոստիկանությունն ունի նույնպիսի պատրաստվածություն, որը կար:

Վալերի Օսիպյանը պնդեց նախկինում արած հայտարարությունը, որ ընտրությունների հետ կապված հանրապետության ողջ տարածքում ոստիկանության կողմից աննախադեպ հսկողություն է լինելու: «Ոստիկանությունը պատրաստ է գերազանց անցկացնել Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները: Այստեղ մենք կօգտագործենք նոր մոտեցումներ՝ հատկապես մարզերում»,- ասաց Օսիպյանը՝ հրաժարվելով հավելյալ մանրամասներ հայտնել:

Վալերի Օսիպյանը կարծում է, որ ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը լավ կաշխատի Սյունիքի մարզպետի պաշտոնում: Վալերի Օսիպյանը նման կարծիք հայտնեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Սյունիքի մարզպետի պաշտոնում Հունան Պողոսյանի նշանակման շուրջ քննադատություններին. «Վարչապետի որոշումը ճիշտ որոշում էր, և, կարծում եմ, որ Հունան Պողոսյանը լավ կաշխատի»:

Հարցին՝ կա՞ն այլ մարդիկ, ովքեր նախկինում պաշտոն են ունեցել և կարող են մաս կազմել նոր կառավարությանը, Վալերի Օսիպյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել»:

Հարցին, թե ի՞նչ են անում քրեական տարրերի ներգրավվածությունը ընտրություններին չեզոքացնելու համար, Օսիպյանը պատասխանեց, որ օրենքի առաջ բոլորը հավասար են. Ինչի, դուք այս հինգ ամիսների ընթացքում չեք հավաստիացե՞լ, որ իրականում օրենքի առջև բոլորը հավասար են: Ես չգիտեմ՝ նախկինում ինչ է եղել, ոնց է եղել, ես իմ պաշտոնավարման ընթացքում շատ եմ արժանացել քննադատությունների, բայց թող որևէ մեկը մի դրվագ ներկայացնի, որտեղ ես թերացել եմ: Օրենքի առջև բոլորը հավասար են, և ոստիկանությունը պատրաստ է գերազանց անցկացնել ԱԺ ատահերթ ընտրութունները: Մենք հատկապես մարզերում կիրականացնենք նոր մոտեցումներ, հիմա չեմ բարձրաձայնի:

ՀՀ ոստիկանապետն մասնավորեց, որ աշխատում է իր սխալների վրա, այն, որ ոստիկանությունն այսօր տարբերվում է, դա միանշանակ է: Այօր միայն ուժեղ ու բանիմաց ոստիկանության արդյունքում մենք ունեցանք Երևանի ավագանու լավ ընտրություններ. Կան մարդիկ, ովքեր փորձում են ցեխ շպրտել ոստիկանության վրա, անուն կպցնել, բայց ես գոհ եմ իմ ղեկավարած կառույցի յուրաքանչյուր ծառայողի աշխատանքից, այն, ինչ չէր կարող ասել մայիս-հունիս ամիսներին: Ներկայիս ոստիկանությունը լավ է կատարում իր առջև դրված խնդիրները, և ավագանու լավ ընտրությունները, Ֆրանկոֆոնիայի միջոցառումները… միայն ու միայն պրոֆեսիոնալ ու ուժեղ ոստիկանությունը կարող էր նման ծառայություն իրականացնել:

Ինչո՞ւ նախկինում ոստիկանությունը լավ չէր աշխատում՝ հարցին, Վ. Օսիպյանը պատասխանեց, որ չի կարող աասել, թե նախկինում ոնց էր աշխատում համակարգը, բայց ինքն իր առջև դրված պարտականությունները միշտ պատշաճ է իրականացրել. ՀՀ ոստիկանությունը տիրապետում է ոչ միայն այն օրվա իրավիճակին, երբ ընտրություն է լինելու, այլ նաև երեկվանից ու այսօրվանից  սկսած տիրապետում են ՀՀ-ում ողջ օպերատվ իրավիճակին, տեղեկացված են ամեն ինչից, բոլորից: Եվ վստահեցնում եմ ձեզ՝ այս պահի դրությամբ որևէ անհանգստանալու խնդիր չեմ տեսնում:

Spread the love
  • 1
    Share