Պատրաստվում ենք ինտենսիվացնել Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները

- in Պաշտոնական

Հայաստանը գործնականում իր բոլոր միջազգային գործընկերների հետ ինտենսիվ և բարձր մակարդակի շփումների մեջ է: «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Լրագրողների խնդրանքով Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ վերջին շրջանում ԱՄՆ տարբեր պաշտոնյաների՝ Հայաստան կատարած կամ սպասվելիք այցերին, ԱՄՆ-Հայաստան հարաբերություններին:

«Ցավոք, ԱՄՆ-ի պարագայում մեր շփումներն այդքան ինտենսիվ չեն մինչ այս ժամանակը, հույս ունենք, որ առաջիկայում շփումները կինտենսիվացվեն: Չնայած օրերս այցելել էր ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը և շատ կարևոր ու հետաքրքիր քննարկում ունեցանք: Ես ասել եմ, որ պատրաստվում ենք ինտենսիվանցել մեր հարաբերությունները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Please follow and like us:
18642