Պետք է այնպես անեն, որպեսզի օլիգարխիկ ուժերը չհայտնվեն խորհրդարանում

- in Ընտրություններ
Garegin Chugaszyan

«Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիրներից Գարեգին Չուգասզյանը հայտարարել է, որ նորաստեղծ այդ կուսակցությունը հավակնում է լինել երկրորդ ուժը խորհրդարանում:

Իրենք չեն վիճարկում Նիկոլ Փաշինյանի առավելությունը՝ նկատի ունենալով այն հաջողությունը, որ Փաշինյանն արձանագրել է թավշյա հեղափոխությանը, իսկ ահա մյուս ուժերի հանդեպ իրենց առավելությունն էլ համարում են իրական և հավանական: Հիմքն այն է, ըստ այդ մոտեցման, որ իրենք սատարում են Նիկոլ Փաշինյանին:

Գարեգին Չուգասզյանը հայտարարել է, որ պետք է այնպես անեն, որպեսզի օլիգարխիկ ուժերը չհայտնվեն խորհրդարանում: Նա այդ ուժերի շարքում թվարկում է ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ եռյակը: Մոտեցումը լիովին հասկանալի է, ընդ որում՝ բավական ռացիոնալ:

Spread the love
  • 22
    Shares