Պուտինը, «հավանական է», մասնակցություն ունի թունավորումներին և սպանություններին

- in Միջազգային
trump-putin

Վլադիմիր Պուտինը «հավանական է» կապ ունի սպանությունների և թունավորումների հետ: Այս մասին CBS հեռուստաալիքի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Այո՛, հավանական է, ունի: Հավանական է»,-համապատասխան հարցին պատասխանել է Թրամփը՝չհստակեցնելով, թե կոնկրետ ինչ սպանությունների և թունավորումների մասին է խոսքը:

Թրամփը նաև հայտարարել է, որ «կոշտություն է ցուցաբերում» Վլադիմիր Պուտինի հետ շփվելիս: Նա ՌԴ նախագահի հետ հանդիպումը «կոշտ և շատ լավն է» անվանվել: Այսպես է ԱՄՆ նախագահը պատասխանել հարցին, թե ինչու Պուտինի հասցեին երբեք կոշտ հայտարարություններով հանդես չի գալիս:

Դոնալդ Թրամփը նաև հավանական է համարում ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի միջամտությունը, սակայն նշել է, որ Չինաստանի միջամտությունն «ավելի մեծ խնդիր է»:

Spread the love