Պուտինը օղի ու խնձոր է սիրում և անտարբեր չէ տանձի նկատմամբ

- in Միջազգային
Putin

Միխայիլ Գորբաչյովի և Բորիս Ելցինի նախագահական արարողակարգի ղեկավար Վլադիմիր Շեվչենկոն պատմել է այն բացառիկ դեպքերի մասին, երբ ռուսական պետության առաջնորդին, պաշտոնական միջոցառումների ժամանակ, օղու փոխարեն ջուր են լցրել։

«Երբ վիճակը վատ էր լինում, ապա մատուցողը կարող էր օղու փոխարեն ջուր լցնել»,– պատմել է Շեվչեկոն՝ НТВ հեռուստաալիքով հեռարձակվող «Նոր ռուսական սենսացիաներ» հաղորդման ժամանակ։

Նախկին պետական ծառայողը նախընտրել է առաջին դեմքերի ազգանուններ չնշել, որոնց հետ նման բան պատահել է։ Երբ հաղորդման հեղինակները ակնարկել են, որ խոսքը ՌԴ առաջին նախագահի մասին է, Շեվչենկոն պատասխանել է, որ «բացառություններ եղել են միայն այն ժամանակ, երբ Բորիս Նիկոլաևիչ Ելցինը աշխատելիս է եղել փաստաթղթերի հետ»։ Ընդհանուր առմամբ, նրա խոսքերով, նման բան շատ հազվադեպ է եղել։

«Նման բան չեմ հիշում, որ Միխայիլ Գորբաչյովին ջուր լցնեին օղու փոխարեն։ Բաժակը դրված էր, բարձրացնում էր, մի կում անում, դնում տեղը։ Առողջությունը կա՝ կկոնծեր, ինչպես ասում են, մինչև վերջ։ Ջուր չէր լցվում»,– նշել է նախկին պետական ծառայողը։

Վլադիմիր Շեվչենկոն ղեկավարում էր նախագահական արարողակարգի ծառայությունը Գորբաչյովի և Ելցինի օրոք և անմիջականորեն մասնակցել էր այդ կառույցի ստեղծմանը՝ զրոյից։ Նա շարունակել է պաշտոնավարել նաև Պուտինի և Մեդվեդևի օրոք, և դուրս է եկել աշխատանքից 2011 թվականին՝ սեփական դիմումի համաձայն։

«Ստավրոպոլի այգիներ» միավորման ղեկավար Այդին Շիրինովը, որը ներկա է եղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, երբ վերջինս Ստավրոպոլի երկրամասի գյուղատնտեսական «Ռասսվետ» ձեռնարկություն է այցելել, պատմել է երկրի նախագահի համային նախընտրությունների մասին։

Նշվում է, որ լրագրողը Շիրինովին հարց է տվել, թե արդյոք նախագահը խնձոր սիրում է, ինչին դրական պատասխան է ստացել։

«Նա շատ է սիրում խնձոր։ Եվ նաև գաղտնիք բացեց, ասելով, որ անտարբեր չէ տանձի հանդեպ»,– ասել է Շիրինովը։

Նրա խոսքերով՝ Պուտինը զարմացել է Ստավրոպոլում գյուղատնտեսության ձեռքբերումներով, ինչպես նաև Պուտինին «համախոհ» է անվանել։

Spread the love
  • 20
    Shares