Սաակաշվիլի՞ն է հանձնարարել սպանել Պատարկացիշվիլիին. Վրաստանի դատախազությունը ձայնագրություն է հրապարակել

- in Միջազգային
Saakashvili

Վրաստանի Գլխավոր դատախազությունը հրապարակել է ձայնագրություն, որի հիման վրա ՆԳՆ երեք նախկին պաշտոնյաներ մեղադրվել են միլիարդատեր Բադրի Պատարկացիշվիլիի սպանությունը նախապատրաստելու մեջ: Այս մասին հայտնում է newsgeorgia.ge-ն:

Պատարկացիշվիլին մահացել է 2008 թվականի փետրվարի 12-ին Լոնդոնի իր տանը: Սքոթլանդ Յարդը մահվան պատճառ է նշել սրտի նոպան: Վրաստանի իշխանությունները, սակայն, կասկածի տակ են դրել բրիտանացի քննիչների եզրակացությունները:

Այս գործով մեղադրանք է առաջադրվել Գեորգի Մերեբաշվիլիին, Լևան Կարդավային և Ռևազ Շիուկաշվիլիին: Երեքն էլ Վրաստանի ՆԳՆ սահմանադրական անվտանգության դեպարտամենտի աշխատակիցներ են:

Ձայնագրությունում մեղադրյալները 2007 թվականի փետրվարի 4-ին և 5-ին խոսում են Պատարկացիշվիլիի սպանության նախապատրաստման մասին: Դատախազությունից հայտնել են, որ ձայնագրությունը գտել են 2016 թվականի դեկտեմբերին մեղադրյալներից մեկի տանը:

Ըստ ձայնագրությունների՝ սպանության կազմակերպումը հանձնարարել է երկրի նախկին նախագահ Միխաիլ Սաակաշվիլիին:

Spread the love
  • 16
    Shares