Սահակաշվիլին պատմել է, թե ինչպես է ապրում Ամստերդամում

- in Հասարակություն
Saakashvili

«1+1» հեռուստաընկերության «Ուկրաինայի սենսացիաներ» հաղորդաշարի լրագրողները այցելել են Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին, որն այժմ ապրում է Ամստերդամում՝ Ուկրաինայից արտաքսվելուց հետո՝ գրում է life.ru-ն։

Սահակաշվիլին հայտարարել է, որ չի ամաչում, սնունդը գնում է տեղական սուպերմարկետից, մարզադահլիճ է գնում և քաղաքում հեծանիվով է տեղաշարժվում: Սահակաշվիլին չի թաքցնում այն փաստը, որ երբ ինքը և իր ընտանիքը ֆինանսական խնդիրներ է ունենում նրան օգնում է իր մայրը, Ջուլի Ալասանիան, ով, ի դեպ, արդեն 71 տարեկան է: Համացանցում տարածված տվյալների համաձայն, նա վրաց պատմաբան է, պատմական գիտությունների դոկտոր, Վրաստանի միջնադարյան մշակույթի փորձագետ, թուրքագետ։

«Նա այնքան է վաստակում, որ կարողանում է հոգալ իր կարիքները, օգնել իմ որդուն և կնոջը, ովքեր Վրաստանում են, և երբեմն անգամ մի փոքր ինձ»,- ասել է նա։

Please follow and like us:
18642