Սա դաժան պարտություն էր

- in Հասարակություն
futbol

Ազգերի լիգայի խմբային երրորդ խաղում Հայաստանի հավաքականը Երեւանում 0-1 հաշվով պարտվեց ՖԻՖԱ-ի դասակարգմամբ ամենաթույլ հավաքականին՝ Ջիբրալթարին:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանց Ջիբրալթարից կրած պարտության պատասխանատվությունը վերցնում է իր վրա:

«Սա դաժան պարտություն էր: Գոլային պահեր տղաները շատ ստեղծեցին, բայց դրանք օգտագործել չկարողացանք: Մենք դեռ շանսեր ունենք Ազգերի լիգայում լավ արդյունքի հասնելու համար: Այս պարտության պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գյուլբուդաղյանցը:

Խոսելով Հրայր Մկոյանի մասին, ում պատճառով հավաքականի դարպասը նշանակվեց 11 մետրանոց հարվածը, մարզիչը փաստեց, որ նրա մեկնարկային կազմում լինելը պարտադրված որոշում էր. «Բացի 11 մետրանոց հարվածը Մկոյանը վատ ֆուտբոլ չխաղաց»,- շեշտեց նա:

Ֆուտբոլի Ազգերի լիգայի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը Երևանում հյուրընկալելով Ջիբրալթարին և պարտվեց նվազագույն հաշվով:

Ֆուտբոլի Ջիբրալթարի հավաքականի գլխավոր մարզիչը Հայաստանի դեմ տոնած հաղթանակը պատմական արդյունք է համարում:

«Սա պատմական արդյոււնք է մեզ համար, քանի որ ՈՒԵՖԱ-ի անդան դառնալուց հետո առաջին անգամն ենք հաղթում: Հայաստանի թիմը լավ խաղաց, բայց մենք էլ լավ խաղացինք և հասանք այս արդյունքին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Խուլիո Սեզար Ռիբասը:

Ֆուտբոլի Ազգերի լիգայի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը Երևանում հյուրընկալելով Ջիբրալթարին և պարտվեց նվազագույն հաշվով:

Spread the love
  • 18
    Shares