Սերժ Սարգսյանի ընկերոջ և փոխվարչապետի հանդիպումն անպտուղ է եղել. մանրամասներ

- in Մամուլ
Serzh Sargsyan

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երեկ հանդիպում է ունեցել «Վալլեքս» խմբի ընկերության նախագահ Վալերի Մեջլումյանի հետ:

Հիշեցնենք, որ «Վալլեքս» խմբի մեջ մտնող «Էյ-Սի-Փի» ընկերությանը պատկանող Ալավերդու պղնձաձուլական գործարանն առաջիկայում կդադարեցնի իր գործունեությունը, իսկ պատճառն էլ վարկային պարտավորություններն են, որոնք ընկերությունը չի կարող մարել:

Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Մեջլումյանը ցանկանում էր հասնել նրան, որ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից 380 մլն դրամի չափով տուգանքը չեղարկվի: Սակայն մեր տեղեկություններով` երեկվա հանդիպումն անպտուղ է եղել: Գործարանի հետագա գործունեության ճակատագիրը շարունակում է անորոշ մնալ:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ կառավարության ներկայացուցիչները գործարարի հետ նախատեսում են հանդիպում ունենալ նաեւ այս ուրբաթ»:

Spread the love