«Ինչպես հայտարարել է վարչապետը, հոկտեմբերի 16-ին նա կներկայացնի հրաժարական»,- ասաց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը՝ հավելելով, որ գրեթե վստահ է՝ հրաժարականի դեպքում որևէ խնդիր չի առաջանա, ռիսկերը չեզոքացված են:

Պատասխանելով հարցին՝ ովքե՞ր են լինելու  «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակում, Լենա Նազարյանն ասաց. «Նրանք, ովքեր նշանակվում են պաշտոնների, ցանկանում են դառնալ ՔՊ թիմի անդամ: Իհարկե, քաղաքացիական հասարակության, բիզնես ոլորտներում եղել են մարդիկ, ովքեր հասել են հաջողության, ոլորտների մասնագետներ են, և բնականաբար նրանց էլ պետք է ներգրավել»:

Ինչ վերաբերում է ՔՊ-ին անդամագրվող մարդկանց քանակին, Լենա Նազարյանն ասաց. «Սկզբում հոսքը և հետաքրքրությունը շատ մեծ էր, բայց ավագանու ընտրությունները պատասխանեցին շատ հարցերի. այն մարդիկ, ովքեր գալիս են կուսակցություն՝ ակնկալելով, որ կարող են ավելի շատ ստանալ, քան տալ, ինձ թվում է՝ հիասթափություն կունենան»: