Վահե Գրիգորյանը ՍԴ-ում խորը վերափոխումների անհրաժեշտություն է տեսնում

- in Իրավունք

ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը ՍԴ-ում խորը վերափոխումների անհրաժեշտություն է տեսնում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գրիգորյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում իր թեկնածության քննարկման ժամանակ:

ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ ՀՀ նախագահը ՍԴ-ի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը:

«Կարևոր եմ համարում Սահմանադրական դատարանի դերը հանրության և պետական մարմինների ընկալման մեջ: ՍԴ-ն կոչված է լինել պետության խիղճը, քանի որ իր առաջնային առաքելությունը մարդու անհատական, հիմնարար իրավունքների պաշտպանությունն է: Ինքս իրավունքի ոլորտով զբաղվում եմ դեռ ուսանող տարիներից, և, կարծում եմ, իմ մասնագիտական գիտելիքները և փորձառությունը համապատասխանում են դատավորի մասնագիտական չափանիշներին»,-ասաց Գրիգորյանը:

ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց՝ անցյալ տասը տարիների ընթացքում Հայաստանում մարդու իրավունքներն ի՞նչ մակարդակի վրա է եղել, և ՍԴ-ն ի վիճակի՞ է երկրում կայունության ապահովման համար իրավիճակ փոխել:

«ՍԴ-ն ի կարող է իրավիճակ փոխել, սակայն ունի գործադիրի և օրենսդիրի աջակցության կարիքը: Իմ կարծիքով՝ ՍԴ-ում խորը վերափոխումների անհրաժեշտություն կա»,-ասաց Գրիգորյանը:

Նա նշեց՝  հավատում է, որ այդ փոփոխություններն իրավիճակ կփոխեն ոչ միայն պետական մարմինների փոխհարաբերությունների, այլ նաև մարդու իրավունքների պաշտպանության հարցում:

Please follow and like us:
18642