Վանեցյանը խոստովանում է, որ ֆուտբոլի ազգային թիմն ամենալավ վիճակում չէ ու երկրպագուներին խնդրում զինվել համբերությամբ

- in Հասարակություն

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը խոստովանում է, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը գտնվում է ոչ ամենալավ վիճակում, ինչի պատճառները տարբեր են:

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանը դիմեց ֆուտբոլասերներին և կոչ արեց զինվել համբերությամբ: «Մեզ շատ են մեղադրում նրա համար, որ խնդրում ենք համբերել, բայց իրականում համբերություն է պետք: Ով ֆուտբոլից լավ է հասկանում, գիտակցում է, որ մենք չենք կարող օդից Մեսի կամ Ռոնալդու ունենալ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Արթուր Վանեցյանը մանրամասներ ներկայացրեց հոկտեմբերի 15-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ ունեցած հանդիպումներից: «Այո, ես հանդիպել եմ ֆուտբոլիստներին, ասել եմ՝ դուխներդ տեղը պահեք, պինդ եղեք, չընկճվեք: Ասել եմ, որ շատ ամոթ է, որ պարտվել ենք Ջիբրալթարին: Այո, այդ պարտությունը խայտառակություն է, ես այդպես եմ գնահատում, բայց ունենք այն, ինչ ունենք: Մենք ունենք մի իրավիճակ, երբ Հայաստանում առկա է ընդամենը 120 պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, որոնց մեծամասնության որակական հատկանիշների վերաբերյալ ես և պրոֆեսիոնբալ ֆուտբոլային մասնագետներն ունեն մեծ կասկածներ: Բայց կա այն, ինչ կա, մենք պետք է զարգացնենք մասսայական ֆուտբոլը»,- ասաց ՀՖՖ նախագահը:

Spread the love
  • 20
    Shares