Տեսահարցազրույց Էջմիածնում քաղաքապետի թեկնածու Վազրիկ Գրիգորյանի հետ

Հոկտեմբեևրի 21-ին քաղաքապետի ընտրություններ են Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում, այն բանից հետո, երբ Հայաստանում ստեղծված նոր իրավիճակի արդյունքում քաղաքապետը հրաժարական է տվել:

Էջմիածնում այլևս չկա մանվելգրիգորյանական ազդեցությունն ու դրա արդյունքում է, մեր կարծիքով, որ առաջադրվել են 14 թեկնածուներ: Նրանցից երկուսն արդեն հասցրել են ինքնաբացարկ հայտնել, ընտրապայքարում են 12-ը:

ՄԻՏՔ.am-ի խմբագրակազմը հոկտեմբերի 10-ին՝ քարոզարշավի չորրորդ օրը ևս Էջմիածին քաղաքում էր: Թեկնածուներից՝ Վազրիկ Գրիգորյանին Էջմիածնում նախորդ անգամ հանդիպել չհաջողվեց, ուստի՝ հանդիպեցինք այս անգամ ու զրուցեցինք առաջադրման պատճառների, քաղաքի խնդիրների, արված աշխատանքների, ծրագրերի մասին:

Ստորև ներկայացնում ենք մեր տեսահարցազրույցը Էջմիածնի քաղաքապետի անկուսակցական թեկնածուներից, 13 տարի փոխքաղաքապետ աշխատած Վազրիկ Գրիգորյանի հետ:

Spread the love
  • 181
    Shares