Տեսանյութ. Երեկվա ավանտյուրայի պատճառով ՀՀԿ-ն կարող է փողի պարկերը կրկին բացել

- in Տեսանյութեր
Tigran Urikhanyan

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ԱԺ-ում հրավիրվել է 6-րդ գումարման 4-րդ նստաշրջանը:

«Ինձ թվում էր, որ երեկվա ավանտյուրա-իրադարձությունից հետո ԱԺ-ն պետք է իր բոլոր հնարավորությունները գործադրեր, որպեսզի փորձեր հասարակության առջև մեղանչելով բերեր ՀՀԿ-ին և արագ, ինտենսիվ կերպով նոր Ընտրական օրենսգիրքը անցկացներ»,- հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Նա հայտարարեց՝ այն, ինչ երեկ տեղի ունեցավ, հնարավորություն էր Հանրապետականի համար  փոքրաթիվ խմբով մասնակցելու արտահերթ ընտրություններին հին ընտրակարգով. «Բերելով բոլոր փողային պարկեր բացող տղերքին տեղերում՝ ապահովել ռեյտինգային ընտրակարգով տեղեր»:

Պատգամավորի խոսքով՝ սրա դեմը պետք է առնել:

Please follow and like us:
18642