Տեսանյութ. Ռիսկի գործոն տեսականորեն կա, գործնականում՝ ոչ

- in Տեսանյութեր

Ռուս հայտնի լրագրող Ալեքսեյ Ռոմանովը, որն անդրադառնում է նախկին խորհրդային երկրներում, այդ թվում և Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին, Երևանում զրուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նրա սպասվելիք հրաժարականի մասին:

Փաշինյանը լրագրողի հետ զրույցում շեշտել է, որ իր հրաժարականը տեխնիկական քայլ է, որն անհրաժեշտ է կատարել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար:

Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու է որոշվել ընտրություններն անցկացնել հիմա և ոչ թե 2-3 ամիս առաջ, Փաշինյանն ասել է. «Փորձել ենք ավելի լավ և ավելի խոր ըմբռնել երկրում տիրող քաղաքական իրավիճակը, որը բնականոն ընթացքով հանգեցրել է արտահերթ ընտրություններ անցկացնելու ժողովրդի պահանջին»:

«Ռիսկի գործոն տեսականորեն կա, սակայն գործնականում՝ ոչ: Հայաստանի քաղաքացիների 90 տոկոսից ավելին աջակցում է մեր կառավարությանը, չկա տարբերակ, որ իրավիճակը դուրս կգա վերահսկողությունից», – ասել է Փաշինյանը՝ պատասխանելով վտանգի առկայության մասին հարցին՝ հավելելով, որ եթե պետք լինի կարգելափակեն Ազգային ժողովի շենքը, եթե պետք չլինի, չեն արգելափակի:

Փաշինյանը նշել է, որ հրաժարականի մասին կհայտարարի ուղիղ եթերի օգնությամբ: «Հրաժարականիս տեքստում սենսացիոն ոչինչ չի լինի: Ցանկացած լեգիտիմ վարչապետ չպետք է մտահոգվի հրաժարական տալիս: Չեմ կարծում, որ մենք պետք է որևէ նախադեպ ուսումնասիրենք: Հայաստանում տեղի ունեցածն աննախադեպ է, և զարգացումներն էլ աննախադեպ են լինելու: Շարունակվում է սիրո և համերաշխության հեղափոխությունը, և այժմ այս քայլերով մենք մեր հեղափոխությունը կհասցնենք ավարտին, և նոր Հայաստանը վերջապես կդառնա զարգացած, ազատ և երջանի երկիր», – եզրափակել է Փաշինյանը:

Spread the love
  • 12
    Shares