Փախուստի դիմած բանտարկյալը Ստամբուլում սպանդ է կազմակերպել

- in Միջազգային
Turky

Ստամբուլի Քադըքեյ շրջանում փախուստի դիմած բանտարկյալը դանակով հարձակվել է անցորդների վրա։ Միջադեպի արդյունքում 11 մարդ է տուժել,– հաղորդում է NTV-ն։

Հեռուստաալիքի տվյալներով՝ հանցագործի անունը Ալի Քարդաշ է։ Մսի կրպակի մոտակայքում նա հարձակվել է մի կնոջ վրա և վիրավորել է բոլորին, ով փորձել է կանգնեցնել իրեն։

Ներկա պահին տղամարդուն ձերբակալել են, բժիշկները օգնություն են ցուցաբերում վիրավորներին։ Երկուսը ծանր վնասվածքներ են ստացել։

Նշվում է, որ տղամարդը դատված է եղել վեց անգամ՝ ավազակության և գողության համար։

Spread the love