Փարիզի քաղաքապետը առաջարկել է անօթևաններին տեղավորել քաղաքապետարանի շենքում

- in Սոցիալական
Migracia

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն առաջարկել է ցրտերի ժամանակ անօթևաններին տեղավորել Հոթել-դե-Վիլ շենքում, որտեղ տեղակայված են քաղաքի մունիցիպալ իշխանությունները: Այս մասին հաղորդում է Journal du Dimanche-ն:

Նրա խոսքով՝ որոշումը կապված է այն բանի հետ, որ ձմռանը հազարավոր անօթևանների համար տեղերը չեն բավականացնում, որտեղ նրանց կարող են օգնել:

Իդալգոն նշել է, որ առայժմ խնդրին լուծում չի գտնվել, կարելի է օգտագործել դատարկ մունիցիպալ շենքերը:

2016-ին Իդալգոն Փարիզում բացել է փախստականների առաջին ճամբարը:

Spread the love
  • 10
    Shares