Քառասունքից հետո «յուրաքանչյուրը իր ճիշտը կասի». Յուվեցի Կարոյի և Հարություն Ղարագյոզյանի ընտանիքները որոշել են խոսել

- in Մամուլ
harutyun Gharagyozyan

«Իրավունք» թերթը գրում է. «Ինքնասպան եղած Հարություն Ղարագյոզյանի ընտանիքը որոշել է մինչև քառասունքը լռել ու չբացել փակագծերը՝ ողբերգություններով ավարտված հայտնի հանդիպման հետ կապված:

Բայց, ինչպես տեղեկացրեց մեր աղբյուրը, Ղարագյոզյանների ընտանիքը ամեն բան անելու է, որպեսզի, այսպես ասած, մաքրի նախկին պատգամավորի անվան հետ կապված լուրերը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ, այս պահին թե Յուվեցի Կարոյի, և թե Ղարագյոզյանների ընտանիքները սպասում են քառասունքը դուրս գա, նոր հետո, ինչպես աղբյուրն է նշում. «Յուրաքանչյուրը իր ճիշտը կասի»»:

Spread the love
  • 17
    Shares