ՔՊ ցուցակում թեկնածուներ կլինեն «բարիկադի երկու կողմից»

- in Ընտրություններ

Հայաստանի առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն ասել է, որ խորհրդարանական ընտրություններում իրենց նախընտրական ցուցակում լինելու է հեղափոխության քաղաքական թիմը, պետք է լինի ՔՊ կորիզը, առաջնային համարները կզբաղեցնեն գործադիրում գտնվող անձինք:

Միրզոյանի խոսքով, ցուցակում կլինեն ՔՊ-ից դուրս մարդիկ, քանի որ այն պետք է ներառական լինի և ընդրգկի տարբեր ոլորտների մասնագետների՝ հաշվի առնելով ԱԺ հանձնաժողովների, պատվիրակությունների աշխատանքը: Ցուցակը պետք է կազմվի այս ամենը հաշվի առնելով, ասել է նա:

Միրզոյանը հաստատել է նաև, որ ցուցակում կարող են լինել նաև «ապամոնտաժվող բարիկադներից այն կողմ գտնվող մարդիկ»: Դաշինքը լինելու է նույն Իմ քայլը դաշինքը: Գուցե լինեն գործիչներ, որոնք տարբեր ժամանակ եղել են բարիկադների մյուս կողմում կամ բարիկադների այս կողմում գտնված ուժերից, նշել է առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը:

Please follow and like us:
18642