«Ամեն ինչ անելու ենք, որ Շարմազանովը լինի խորհրդարանում, և մարդիկ չտխրեն»

- in Մամուլ
Eduard Sharmazanov

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ համամասնական ցուցակից բացակայում է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանը:

Նա «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում նշեց, թե ոչ մի խնդիր չի եղել, պարզապես չի ցանկացել առաջադրվել, սակայն նշեց, թե անմասն չի մնալու քաղաքական գործընթացներից: «Իմ լավ գործընկերները առաջադրվել են Լոռու մարզում. խոսքս Վահրամ Բաղդասարյանի, Էդուարդ Շարմազանովի մասին է: Այն գործընկերս, ով կունենա աջակցության կարիք և անպայման պետք է լինի խորհրդարանում` հատկապես Էդուարդ Շարմազանովը, անաչառ ձևով աջակցելու եմ իմ թիմով: Ամեն ինչ անելու ենք, որ Շարմազանովը լինի խորհրդարանում, և մարդիկ չտխրեն»,- նշեց նա»:

Spread the love