Երևանում կրակել են ՊՆ վարչություններից մեկի պետի տեղակալի մեքենայի վրա

- in Իրավունք
Atrchanak

Այս գիշեր՝ ժամը 03։30-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Մառի փողոցում կայանված մեքենաներից մեկի վրա կրակել են:

Տեղեկատվությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության լրատվական բաժնից։

«Ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ ժամը 03։10-ի սահմաններում միացել է Մառի փողոցում կայանված մեքենաներից մեկի անվտանգության ազդանշանը, որից հետո մեքենայի տերը դուրս է վազել ու նկատել, որ մեքենայի վրա աջ կողմից երկու անգամ կրակել են», – հայտնեցին ոստիկանությունից։

Գույքի ոչնչացման փորձի դեպքով ոստիկանությունում ընթանում է հետաքննություն։

Նշենք, որ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մեքենայի տերը 53-ամյա Կարեն Դարբինյանն է, ով ծառայում է ՀՀ ՊՆ-ում՝ որպես վարչության պետի տեղակալ, կոչումով գնդապետ է։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...