ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշումով մեծ աջակցություն ցուցաբերեց Փաշինյանին

- in Հասարակություն
Arthur Ghazinyan

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում անդրադարձել է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցությանը:

Գրառման մեջ մասնավորապես ասվում է.

«ՀՀԿ-ն կմասնակցի առաջիկա ընտրություններին` չնայած ունեին բոլոր հիմքերը ընտրությունները բոյկոտելու և Փաշինյանի իշխանությանը լրջագույն հարված հասցնելու համար։

ՀՀԿ-ն` իր արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշումով, մեծ աջակցություն ցուցաբերեց Փաշինյանին և որոշակի չափով լեգիտիմացրեց այս ընտրությունները։

Հակառակ որոշման դեպքում Փաշինյանն ու իր թիմը կմնային ապագա գործընթացների միակ պատասխանատուն` լեգիտիմության խիստ կասկածելի ռեսուրսով և կյանքի շատ կարճ տևողությամբ։

Ինչի՞ համար էր պետք մասնակցել այս ընտրություններին, լեգիտիմացնել այն, դառնալ քննադատությունների թիրախ բոլոր քաղաքական ուժերի կողմից, եթե կարելի էր ուղղակի բոյկոտել, վերցնել time-out, վերակազամակերպվել և վերադասավորել ուժերը։

Արդյո՞ք սա քաղաքական սխալ հաշվարկի արդյունք էր, թե դեռ անցած տարվա նոյեմբերից սկսված գործընթացի և մեծ ծրագրի տրամաբանական շարունակություն»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...