Ինչո՞ւ է Ծառուկյանը որոշել Պետրոս Ղազարյանին ազատել աշխատանքից

- in Մամուլ
Petros Ghazaryan

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի վարող Պետրոս Ղազարյանը առաջիկայում կազատվի աշխատանքից: Համենայնդեպս, «Կենտրոնի» սեփականատեր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նման հրահանգ է իջեցրել:

Պատճառը օրերս առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հարցազրույցն է, որտեղ հնչել են անուններ, որոնք Ծառուկյանին ստիպել են գնալ այդպիսի ծանր որոշման։

Հիշեցնենք, որ Ծառուկյանը 2016թ. դեկտեմբերին ևս հրահանգել էր Պետրոս Ղազարյանին ազատել աշխատանքից, այս անգամ էլ Քաղաքացիական ակտիվ քայլ՝ ՔԱՔ կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, դերասան Սերգեյ Դանիելյանի հետ ոչ այնքան պոլիտկոռեկտ հարցազրույց անելու համար: Ի վերջո, Ծառուկյանը համաձայնել էր ներել Ղազարյանին և հետ ընդունել աշխատանքի»:

Spread the love