Ինչպե՞ս է Ծառուկյանը նորից առաջադրվում. Գագիկ Ծառուկյանը օլիգարխ չէ

- in Հասարակություն

Գագիկ Ծառուկյանը օլիգարխ չէ, այսօր խորհդրարանում լրագրողներին ասաց Ծառուկյան դաշինք խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:

Նա՝ անդրադառնալով հարցադրումներին, թե եթե օլիգարխները չեն լինելու գալիք խորհրդարանում, ինչպե՞ս է Ծառուկյանը նորից առաջադրվում. Գագիկ Ծառուկյանը օլիգարխ չէ և նա իր քաղաքական գործունեությունը ծավալել է հասարակության աչքի առաջ, հրապարակային: Հետագայում, վստահ եմ, նույն գործելաոճով էլ իր գործունեությունը շարունակելու է:

Էնֆիաջյանն անդրադարձավ նաև ԲՀԿ համամասնական ցուցակին և ասաց, որ ցուցակն այս տեսքը ստացել է քաղաքական քննարկումների արդյունքում: Հարցին, թե Գագիկ Ծառուկյանն ասում էր, որ ցուցակում լուրջ փոփոխություններ են լինելու, սա՞ էր լուրջ փոփոխությունը, նա պատասխանեց. Մեր ցուցակում, դուք գիտեք, որ նաև նոր մարդիկ կան, ովքեր պատգամավոր չեն եղել: Եվ ակնհայտ է, որ դա փոփոխություն է:

Վահե Էնֆիաջյանն այսօր խորհրդարան էր եկել առյուծներով փողկապով: Դա չվրիպեց լրագրողների աչքից, հարցերին ի պատասխան Էնֆիաջյանը բացատրեց, որ իրենց գործընկերներն են փողկապը նվիրել՝ Եվրոպայում պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքից. ACRE խորհրդարնիշն է, նրանք են նվիրել: Ճիշտ է, փոխկապակցում են մեր քաղաքական թիմի հետ, բայց դուք՝ որպես քաղաքականության հետ առնչվող մարդիկ, վստահաբար ինձ կհասկանաք՝ ինչի մասին եմ խոսում:

Վահե Էնֆիաջյանը հերքում է մամուլում տարածված լուրերն այն մասին, որ Արգամ Աբրահամյանը հրաժարվել է ընդգրկվել դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ մտավախություն հայտնելով, որ ԲՀԿ-ն 5 տոկոս ձայն էլ չի կարող հավաքել: Էնֆիաջյանն ընդգծեց, որ ԲՀԿ-ում չի քննարկվել այս կամ այն շեմը հաղթահարելու հարցը. «Իմ համոզմունք այն է, որ Արգամ Աբրահամյանը մեծ հեղինակություն է վայելում հատկապես Արարատի մարզում»:

Spread the love