Ինչ դեմքեր են եղել այս պաշտոնում

- in Մամուլ
PEK

Հրապարակը գրում է. «Պետեկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետը՝ Երջանիկ Հակոբյանը, ով ժամանակին Նիկոլ Փաշինյանի հետ Գյումրիից Երեւան քայլողների շարքերում էր եւ հեղափոխությունից հետո նշանակվեց այս պաշտոնին, ազատվել է աշխատանքից։

Թեեւ նա ընդգրկվել է «Իմ քայլը» դաշինքի ցուցակում, բայց ընդամենը՝ 166-րդ տեղում, այսինքն՝ ազատման պատճառը դա չէ։

ՊԵԿ կարեւորագույն վարչությունը տարբեր ժամանակներում ղեկավարել են Կարեն Խաչատրյանը՝ Գագիկ Խաչատրյանի եղբորորդին, ում նախարարն ազատեց «Շառլոտ» ակումբի միջադեպի հետեւանքով։ Ֆելիքս Ցոլակյանի ժամանակ վարչության պետը Ռուբեն Մեսրոբյանն էր` կադրային ԱԱԾ-ական։ Վահրամ Բարսեղյանի ժամանակ այս պաշտոնը զբաղեցնում էր Վահրամ Գուրօղլյանը։ Հովհաննես Հովսեփյանի եւ Վարդան Հարությունյանի օրոք Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարգիսյանի եղբորորդին էր` Կարեն Սարգսյանը»։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...