Խոշոր վթար Արմավիրում. 26 տոննա բանանով բարձված բեռնատարը շրջվել է

- in Սոցիալական
banan

Արմավիրի մարզում, այսօր՝ նոյեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։30-ի սահմաններում Վրաստանի Քութաիսի քաղաքի բնակիչ՝ 52-ամյա Կաչե Չիլաձե Բադրին Երևան-Արմավիր ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում՝ Էջմիածնի վարչական տարածքում, իր վարած Daweoo մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուտ և կողաշրջվելով հայտնվել ձորակում։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

Վարորդը նշել է, որ բեռնատարը բարձված էր մոտ 26 տոննա բանանով, սակայն չէր կարողանում հիշել, թե ում է պատկանում այն։ «Ես միայն վարորդն եմ, ինձ տվել են, ես էլ օրինական փոխադրումն եմ կատարում, ուղղակի չզգացի, թե ոնց եղավ՝ կողաշրջվեցի»,- ասել է նա։

Այս պահին դեպքի վայրում ծառայություն են կատարում ճանապարհային ոստիկաններն ու Վաղարշապատի Ոստիկանության համայնքային բաժանմունքի ծառայողները, մինչև կժամանեն բանանատերերը, որպեսզի հատուկ տեխնիկայի միջոցով ուղղեն բեռնատարը:

Spread the love