Կամերային երաժշտական թատրոնի տնօրենը կմասնակցի ընտրություններին ԲՀԿ-ի կողմից

- in Ընտրություններ
Tatron

Կամերային երաժշտական թատրոնի տնօրեն, նախկին լրագրող Հռիփսիմե Առաքելյանը մասնակցելու է դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։

«Սիրելի ընկերներ ջան, դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում պատգամավորության թեկնածու եմ առաջադրվելու թիվ 1 ընտրատարածքում (Ավան, Նոր Նորք եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններ) «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից՝ ռեյտինգային ընտրակարգով։ Հավատում եմ, որ անպայման կաջակցեք ինձ», – տարածած հայտարարության մեջ նշել է Առաքելյանը։

Նշենք, որ Հ. Առաքելյանը մասնակցել էր նաեւ Երեւանի արտահերթ ավագանու ընտրություններին՝ ԲՀԿ-ի ցուցակով։

Spread the love