Կանայք երկու անգամ քիչ են օրգազմ զգում, քան տղամարդիկ

- in Առողջություն
hambuyr-axjik

Կանայք օրգազմ զգում են գրեթե երկու անգամ քիչ, քան տղամարդիկ՝ պարզել են Տորոնտոյի համալսարանի մասնագետները: Հետազոտությունը հրապարակվել է Journal of Sexual Medicine-ում:

Չնայած վերջին տասնամյակում զարգացած երկրներում կանայք ավելի շատ են զգում սեքսուալ ազատություն, քան երբևէ, այնուամենայնիվ՝ անկողնում հաճույք զգում են ոչ բոլորը:

Image result for женщины испытывают оргазм в два раза реже мужчин

Հետազոտողները հարցում են անցկացրել 1683 հետերոսեքսուալ զույգերի շրջանում, որի ժամանակ տղամարդը և կինը պետք է հաղորդեին՝ ինչ հաճախականությամբ են նրանք զգում օրգազմ, և ինչ հաճախականությամբ է, նրանց կարծիքով, դա զգում երկրորդ կեսը:

Պարզվել է, որ կանոնավոր կերպով օրգազմ է զգում տղամարդկանց 87%-ը, իսկ կանանց՝ միայն 49%-ը: Ընդ որում, պատասխանելով զուգընկերուհու օրգազմի վերաբերյալ հարցին՝ տղամարդիկ սխալվել են 43% դեպքերում, իսկ կանայք՝ միայն 14%:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...