Նախիջևանի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը ոչ մի տարածք չեն գրավել

- in Պաշտոնական

Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի Նախիջևանի հատվածում Ադրբեջանի զինված ուժերը տարածքներ չեն գրավել։

Այս մասին նոյեմբերի 12-ին ՊՆ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:

«Նախիջևանի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը ոչ մի տարածք չեն գրավել։ Դա եղել է միջդիրքային տարածություն, որը կրճատվել է։ Ընդ որում՝ Նախիջևանի Հանրապետության տարածքում, որտեղ ՀՀ զինված ուժերը երբևէ վերահսկողություն չեն իրականացրել»,- նշեց Տոնոյանը։

Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ հայկական կողմը դրա հետևանքները չեզոքացնելու համար համապատասխան գործողություններ է իրականացրել։

Հարցին՝ արդյոք հայկական կողմն այդ ուղղությամբ ունի դիրքային բարելավումներ, նախարարը պատասխանեց՝ այո։

«Այո, և ոչ մեկ տեղ։ Ընդ որում՝ ոչ պարտադիր ՀՀ տարածքում»,- ասաց նախարարի պաշտոնակատարը։

Spread the love