Չի կարող նման բան լինել …

- in Հասարակություն
Rafik Grigoryan

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանը հերքում է մամուլի հրապարակումները, թե իրեն ընդգրկել են ՀՀԿ համամասնական ցուցակ՝ առանց իր համաձայնության:

Ինչպես հայտնեց Ռաֆիկ Գրիգորյանը. Չի կարող նման բան լինել, որովհետև մինչև ցուցակ կազմելը համապատասխան փաստաթղթեր պետք է ներկայացվեն, ինչպե՞ս կարող է առանց իմ համաձայնությամբ ես ընդգրկվեմ ցուցակ: Իսկ ռեյտինգային ընտրակարգով Գեղարքունիքում չեմ առաջադրվել, քանի որ որոշել ենք տեղ տալ երիտասարդներին:

Նա հերքեց նաև տեղեկությունները, թե  ռեյգտինգայինով չի առաջադրվել, քանի որ ձայն չէր հավաքի. Դուք կարող եք գնալ Գեղարքունիքի մարզ և հարցումներ իրականացնել: Քանի որ ընտրություններն արագացվեցին, և Հանրապետական կուսակցությունը չհասցրեց գումարել համագումար, ՀՀԿ որոշման մեջ նշված է, որ Հանրապետական կուսակցությունն ընտրություններից հետո ձեռնամուխ է լինելու կուսակցության արդիականացմանը և երիտասարդացմանը:

Spread the love