Ջոն Լենոնի մարդասպանը բացահայտել է իր գործողության մանրամասները

- in Մշակույթ

Լեգենդար The Beatles խմբի նախկին անդամ Ջոն Լենոնին սպանած Մարկ Չեպմենը բացահայտել է որոշ մանրամասներ։ Չեպմենի խոսքով՝ նա ընդարձակ փամփուշտներ է օգտագործել, որպեսզի երգիչը մահանա միանգամից և չտանջվի։ Այդմասին գրում է Daily Mail-ը։

Երգչի մարդասպանը նաև ավելացրել է, որ հանցագործությունից առաջ շատ երկար է մտածել, թե արժե արդյոք անել դա։ Մարկը նույնիսկ աղոթել է, սակայն հեռու է գնացել իր մտքերում և չի կարողացել կանգ առնել։

Image result for Джонна Леннона

«Ես շատ հեռու եմ գնացել։ Ես հիշում եմ, որ միտք ունեցա այն մասին, որ ահա՝ալբոմը կա, նա ստորագրություն է թողել դրա վրա և կարելի է արդեն տուն գնալ։ Բայց ես չէի կարող տուն գնալ»,- պատմել է Չեպմենը։

Նա նշել է, որ սպանել է Լենոնին ոչ թե ատելությունից, այլ որովհետև փառքի է ձգտել։ Այժմ Չեպմենն ասում է, որ ամեն տարի ավելի է զղջում իր արարքի համար և այն անիմաստ է համարում։

Նշենք, որ այժմ արդեն 63-ամյա Մարկ Չեպմենը 2000 թվականից սկսած յուրաքանչյուր երկու տարին մեկ դիմում է պատիժը մեղմացնելու համար և մերժվում։

1980 թվականին Նյու Յորքում Ջոն Լենոնին սպանած Մարկ Չեպմենը դատապարտվել է ցմահ ազատազրկման։

Spread the love