Վարչապետի տնտեսական հարցերով խորհրդականն ու տնտեսական լրագրողը՝ Իմ քայլի ցուցակում

- in Ընտրություններ

ՀՀ վարչապետի խորհրդական Վարազդատ Կարապետյանը, որը զբաղվում է Հայաստանում տնտեսական նոր մոդելի ձևավորման հարցերով, մասնակցելու է ԱԺ ընտրություններին: Կարապետյանը հայտնել է, որ ընդունել է Փաշինյանի առաջարկը և ռեյտինգային կարգով առաջադրվելու է Գեղարքունիքի մարզում:

B4b.am կայքի հիմնադիր, տնտեսական լրագրող Բաբկեն Թունյանը ևս Իմ քայլը դաշինքի կազմում մասնակցելու է ընտրություններում, բայց լինելու է համամասնական ցուցակում:

Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուզում եմ տեղեկացնել, որ մասնակցելու եմ առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Ընդգրկվել եմ «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակում՝ որպես անկուսակցական թեկնածու… որոշումը կայացրել եմ ամեն ինչ շատ երկար ծանրութեթև անելուց հետո։ Կարծում եմ՝ օրենսդիր մարմնում աշխատելը ինձ մոտ պակաս հաջող չի ստացվի, քան այսքան տարի տնտեսական լրագրության ոլորտում աշխատանքս»:

Spread the love