Vigen Sargsyan

ՀՀԿ առաջին փոխնախագահ, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը Facebook-ի իր էջում գրել է.

Ընտրությունները չեն կարող եւ չպետք է լինեն անցյալի մասին: Դրանք պետք է միտված լինեն ապագային եւ նախանշեն քաղաքական ուժերի ճիշտ դերաբաշխումն այդ ապագայի կերտման մեջ: Երբ «ընդդիմադիր» լինելու հայտ ներկայացնող ուժերը օրվա իշխանությունները թողած կենտրոնանում են նախորդ իշխանությունը քննադատելու վրա, մեծ վտանգ է առաջանում ապագա խորհրդարանը վերածելու յուրայինների ակումբի: Ժողովրդավարությունը միաբեւեռ չի լինում: