Վճռաբեկ դատարանը հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի գործով վճիռը

- in Իրավունք

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանը բեկանեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշումն ու գործն ուղարկեց նույն դատարան՝ նոր քննության:

Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանի կողմից բավարարվել էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը: Վերաքննիչ դատարանը վերացրել էր Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշումը՝ հաշվի առնելով այն, որ  Քոչարյանն անձեռնմխելի է:

Հայկ Ալումյանը բացասական է գնահատել Վճռաբեկ դատարանի որոշումը: Նա նշեց, որ երբ ամբողջ տեքստ ստանա, ավելի մանրամասն կներկայացնի իր կարծիքը:

Ալումյանն ասել է, որ մեծ է հավանականությունը, որ դիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան և բողոքարկեն Վճռաբեկ դատարանի որոշումը: Փաստաբանը նշել է, որ Ռոբերտ Քոչարյանն իր փաստարկներն անձամբ է ներկայացրել դատական նիստի ժամանակ:

Spread the love