Տարոն Մարգարյանը Երևանում չէ. լուսանկարներ «Շերեմետևո» օդանավակայանից

- in Հասարակություն
Taron Margaryan
Armtimes.com կայքը գրում է, որ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը հրապարակել է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի լուսանկարները, որոնք արվել են Մոսկվայի օդանավակայաններից մեկում:

Լուսանկարներն ուղեկցվում են հետևյալ գրառմամբ.

«Երեկ Տարոն Մարգարյանը մեկնեց Մոսկվա։ Ըստ լուրերի՝ մշտական բնակության։ «Շերեմետևո» օդանավակայանում՝ էկոնոմ կլաս»:

Նախկին քաղաքապետի մամլո խոսնակ Արթուր Գևորգյանը, մեկնաբանելով այդ լուսանկարներն ու տեղեկությունները, լրատվամիջոցի հետ զրույցում նշել է.

«ՀՀ ցանկացած քաղաքացի իրավունք ունի ազատ տեղաշարժի, ինչը բնավ չի նշանակում, որ տվյալ տեղաշարժը կարելի է դիտարկել որպես երկրից ընդմիշտ հեռանալ կամ այլ երկրում մշտական բնակություն հաստատել։ Տարոն Մարգարյանը ապրել, ապրում ու ապրելու է Երևանում»։

Թե ինչ նպատակով ու ինչ ժամկետով է Տարոն Մարգարյանը մեկնել Հայաստանից, Գևորգյանը չի մանրամասնել:

 

Spread the love