Փաշինյան – Լուկաշենկո վեճ. Վերջինս խոստումներ է տալիս Ալիևին

- in Միջազգային
Aliev Lukashenko

Հաջորդ շաբաթ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական անգամ կայցելի Բելառուս: Ադրբեջանական լրատվամիջոցները մեջբերում են Ալեքսանդր Լուկաշենկոյի բառերը. «Դուք մեր բարեկամներն եք, եւ մենք միշտ պարտաստ ենք ընդառաջել ձեզ: Իլհամ Հեյդարովիչի հետ պայմանավովարծությունը սուրբ է: Ադրբեջանի ու Բելառուսի հարաբերություններում փակ թեմաներ չկան»:

Անցած շաբաթ Աստանայում կայացել է ՀԱՊԿ վեհաժողովը, որը կարելի է համարել ամենաձախողվածը: Չի հաջողվել համաձայնեցնել համատեղ ՀՕՊ եւ ՀՀՊ հարցը, որը Մոսկվան էր ցանկանում: Լուկաշենկոն եւ Նազարբաեւը չեն կարողացել կազմակերպել Ադրբեջանի նախագահի այցը Աստանա եւ նրան ՀԱՊԿ գործընկերոջ կարգավիճակ շնորհել: Նախագահները չեն կարողացել նաեւ Բելառուսի ներկայացուցչին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակել:

Փորձագետները նշում են, որ պատճառը Նիկոլ Փաշինյանի անսպասելի կիրառած վետոն է:

Աստանայում պարտությունից հետո Լուկաշենկոն Ալիեւի հետ ո՞ր «սուրբ» պայմանավորվածությունների մասին է հիշել: Շատերը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի Բելառուսի թեկնածու Վյաչեսլավ Զասին համարում են Ադրբեջանին բելառուսական Պոլոնեզներ վաճառելու պայմանագրի «կնքահայրը»: Մինսկն ու Բաքուն մտադի՞ր են «ի հեճուկս Հայաստանի» պայմանավորվել սպառազինության նոր խմբաքանակի մատակարարման շուրջ:

Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սպառազինության մրցավազքը, իհարկե, քաղաքականության կարեւոր գործոն են, բայց եթե Մինսկը շարունակի զենք վաճառել Ադրբեջանին, սպառազինության նոր մրցավազքը կարող է վերջ դնել տարածաշրջանում ստատուս-քվոյին: Վերջերս ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Երեւանում բաց տեքստով հայտարարել է Հայաստանին սպառազինություն վաճառելու ԱՄՆ պատրաստակամության մասին: Դա ամբողջությամբ փոխում է դասավորությունը:

Մինչեւ հիմա արեւմտյան երկրները զենք չեն վաճառել ղարաբաղյան հակամարտության կողմերին, եւ դա թույլ է տվել ՀԱՊԿ երկրներին, մասնավորապես՝ Ռուսաստանին եւ Բելառուսին, Հայաստանին ու Ադրբեջանին զենք վաճառելու մենաշնորհ պահպանել:

Հավասարակշռությունը կոտրել է Իսրայելը,  որն Ադրբեջանին ժամանակակից սպառազինություն է վաճառել: Հավասարակշռության խախտման հետեւանքով Բաքուն հնարավոր համարեց 2016 թվականի ապրիլին հարձակում ձեռնարկելը: Երբ Հայաստանը հետ մղեց հարձակումը, Ռուսաստանը ստիպված էր վերականգնել հավասարակշռությունը՝ Հայաստանին Իսկանդեր մատակարարելով:

Այս տարի Բելառուսն Ադրբեջանին Պոլոնեզ է վաճառել, որը համեմատելի է Իսկանդերի հետ: Դա նորից համարձակություն է հաղորդել Ադրբեջանին: Հիմա էլ Ադրբեջանին որոշել են ընդունել ՀԱՊԿ-ում:

ԱՄՆ-ն խոսում է Հայաստանին սպառազինություն վաճառելու հնարավորության մասին, ինչը նշանակում է, որ տարածաշրջանում կարող է հայտնվել նոր հզոր խաղացող, որն ընդունակ է լիովին փոխել հավասրակշռությունը:

Ռուսական լրատվամիջոցները նշում են, որ Աստանայում ՀԱՊԿ վեհաժողովին Լուկաշենկոն եւ Փաշինյանը վիճել են: Եթե Լուկաշենկոն որոշի Ադրբեջանին սպառազինության նոր խմբաքանակ վաճառել, դա կարող է ՀԱՊԿ դագաղին վերջին մեխը լինել: Նիկոլ Փաշինյանը կարող է բազմաթիվ անգամ կիրառել վետոյի իրավունքը՝ տորպեդահարելով ՀԱՊԿ որոշումները: Նիկոլի վետոն սարսափելի ուժ է: Այն կարող է վիժեցնել բռնապետերի ծրագրերը, որոնք սովոր չեն պարտվել իրենց կիսադաշտում:

Աստանայում ՀԱՊԿ աղմկոտ վեհաժողովից հետո մեկնելով Մինսկ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր մոտ է հրավիրել Ադրբեջանի դեսպանին եւ մանրամասն հաշվետվություն ներկայացրել Աստանայի հավաքի մասին, հաղորդում է բելառուսական Բելտա գործակալությունը:

Աստանայում պետք է ընտրվեր նոր գլխավոր քարտուղար, մյուս նորությունն էլ այն էր, որ Ադրբեջանը պետք է մասնակցեր եւ ստանար ՀԱՊԿ գործընկերոջ կարգավիճակ: Ընդ որում, այս երկու հարցերը, ինչպես բացահայտվեց հավաքի ընթացքում, Ղազախստանի ու Բելառուսի նախագահների համար նույն փաթեթում էին:

Բանն այն է, որ Հայաստանը ցանկանում էր Խաչատուրովի փոխարեն նշանակել ՀՀ մեկ այլ ներկայացուցչի, իսկ Մինսկն ու Աստանան առիթից օգտվելով ցանկանում էին գլխավոր քարտուղարի պաշտոնը փոխանցել Բելառուսին, որը Հայաստանից հետո այբբենական կարգով երկրորդն է: Հայաստանի քվոտան մինչեւ 2020 թվականն է:

Հատկապես ջանքեր էր գործադրում Նազարբաեւը, եւ գործարքը կարծես թե հետեւյալ սխեման ուներ. Բելառուսն աջակցում է Ադրբեջանին կարգավիճակ տալու, իսկ Ղազախստանը՝ գլխավոր քարտուղարի պաշտոնը Բելառուսին փոխանցելու հարցում:

Բայց Աստանայում չհաջողվեց իրագործել այս մտադրությունը, եւ Ադրբեջանի նախագահն էլ չմեկնեց վեհաժողովին: Փակ հանդիպումից հետո լրագրողները արձանագրել էին, որ Լուկաշենկոն ու Նազարբաեւը նյարդային էին, ընդ որում՝ նաեւ միմյանց հետ զրույցում: Հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը կոշտ դիրքորոշում է ցուցաբերել, ինչը թերեւս անակնկալ է եղել նրանց համար:

Լուկաշենկոն Ադրբեջանի դեսպանին ասել է, որ Հայաստանը նախագահում է ԵՏՄ-ում, նրանն է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, բայց Հայաստանը գտնվում է անցումային փուլում, եւ դա ծանր բեռ է: Հայաստանը գլուխ կհանի դրանից, թե ոչ, Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխանի դեկտեմբերի 6-ին Սանկտ Մետերբուրգում:

Միաժամանակ նա հավաստիացրել է, որ Ալիեւի հետ իր պայմանավորվածությունները սրբություն են:

«Ադրբեջանի համար մեր դռները բաց են։ Դուք պետք է իմանաք, որ մենք ձեր ընկերներն ենք եւ միշտ պատրաստ ենք ընդառաջ գնալ: Իլհամ Ալիեւի հետ մեր պայմանավորվածությունները սուրբ են, մենք պայմանավորվել ենք ու կկատարենք դրանք: Բելառուսը Ադրբեջանի հետ փակ թեմաներ չունի», ասել է նա դեսպանին։

Նա ասել է նաեւ, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում երեք թեկնածու ունի: Սակայն հիմնական թեկնածուն, որ առաջադրվել է Աստանայում՝ Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղար Զասը, սերտ կապերի մեջ է Ադրբեջանի ռազմա-քաղաքական ղեկավարության հետ, մասնավորապես սպառազինության ոլորտում: Փաստորեն, Աստանայում փորձ է արվել նաեւ նշանակել մի մարդու, ով ներկայացնելու էր Ադրբեջանի շահերն ու լոբբինգը:

Եվ ահա, Լուկաշենկոն Ադրբեջանի դեսպանին պարզաբանել է, թե ինչու չի ստացվել Աստանայի «դավադրությունը» եւ երդվել սրբորեն պահել պայմանավորվածությունները Ադրբեջանի հետ: Դա նշանակում է նաեւ, որ Բելառուսը շարունակելու է զենքի վաճառքը Ադրբեջանին:

Spread the love