«Երկվորյակ քույրերը» ԱԺ-ում իրենց տեսնում են առանցքային ընդդիմության դերում

- in Կեղտոտ լվացք
Serzh Gagik

Հեղափոխությունից նույնիսկ յոթ ամիս անց մեր հասարակության մի ստվար զանգված ըստ էության չի պատկերացնում տեղի ունեցածի քաղաքական խորքային հետևանքը։

Իհարկե, սրանում դժվար է մեղադրել հասարակությանը, մանավանդ՝ վարքագծային համարժեքությամբ չեն փայլում քաղաքական դերակատարները։

Թավշյա հեղափոխությունը ենթադրում էր քրեօլիգարխիկ ամբողջ համակարգի ապամոնտաժում՝ իր բոլոր դրսևորումներով, թևերով հանդերձ։ Խոսքը՝ հատակապես այն կուսակցությունների մասին է, ովքեր երկու տասնամյակ ուրույն դերակատարություն են ունեցել քրեաօլիգարխիայի համար՝ հանդիսանալով դրա քաղաքական ցուցանակները։

Քաղաքական պատասխանատվության սահմանը պետք չէ նեղացնել՝ ասվածը վերագրելով միայն ՀՀԿ-ին ու, անտարակույս, պետք է խոսել նաև ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի ու ՀՅԴ-ի մասին։

Հատկապես ցայտուն է ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի դերակատարությունը, որովհետև այս կուսակցությունները հանդիսացել են նախկին համակարգի, այսպես կոչված, հենասյունները։ ՀՀԿ-ն բացահայտորեն հանդես է եկել քրեաօլիգարխիայի դիրքերից, ԲՀԿ-ն ապահովել է դրա թիկունքը՝ կոալիցիոն գործըներոջ, այլընտրանքի ու ընդդիմության կարագավիճակներով, արգելափակելով քաղաքական մտքի մուտքը խորհրդարան։ ԲՀԿ-ն այս «առաքելությունը» կատարել է տաս տարուց ավելի։

Այս համատեքստում զավեշտ է թվում Նաիրա Զոհրաբյանի երեկվա արտահայտությունը, թե ԲՀԿ-ն հեղափոխության մաս է։ Ավելի մեծ հարված անկարելի է պատկերացնել հեղափոխության հեղինակությանը, օրակարգին։

Նախ՝ այս հայտարարության մեջ փաստական կեղծիքն ակնհայտ է, որովհետև տակավին ապրիլի 17-ին այս խմբակցության անդամների կեսից ավելի կողմ է քվեարկել Սերժ Սարգսյանի հրաժարականին։ Գագիկ Ծառուկյանի թիմը «թույլ բերան» հեղափոխությանը միացել է Սերժ Սարգսյանի հրաժարականին զուգահեռ՝ նույնիսկ ավելի թույլ արձանագրումով, քան՝ հեռացող վարչապետը։ Եթե Սերժ Սարգսյանը լիաբերան ընդունել է իր սխալն ու Նիկոլ Փաշինյանի ճշմարտացիությունն, ապա ԲՀԿ-ն սահմանափակվել է ընդհանրական ձևակերպումներով։

Արդ, ինչո՞վ է ԲՀԿ-ն հեղափոխության մաս։ Ի՞նչ է՝ ԲՀԿ-ն այլընտրա՞նք ուներ, կարո՞ղ էր իր 31 մանդատով չաջակցել Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը։ Իհարկե՝ ոչ, որովհետև վարչապետական երկրորդ քվերակության ժամանակ այդ կերպ վարվեցին անգամ որոշ հանրապետականներ։ Սա ոչ թե համերաշխություն էր հեղափախությանը, այլ կապիտուլիացիա վերջինիս առաջ։

Գուցե այստեղ կանգ առնենք ու խոսենք Նիկոլ Փաշինյանի պատասխանատվության մասին, ով մայիսի 8-ից հետո չափից ավելի հումանիստ գտնվեց կապիտուլյացիայի «սպիտակ դրոշը» պարզած ԲՀԿ-ի հանդեպ, ի դեպ՝ հակառակ հեղափոխության համտեքստի ու հանրային տրամադրությունների։

Թերևս, ժամանակավոր կառավարությանը մաս կազմելուց հետո ԲՀԿ-ին թվաց, թե հետհեղափոխական Հայաստանում վերականգնել է նույն կարգավիճակը, ինչն ուներ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին։ Այստեղ էլ սկսվեցին օլիգարխիկ այս թիմի խաղերը՝ պսևդոհեղափոխան կարգախոսներով ու ռևանշիստական նկրտումներով, ինչի տրամաբանական գագաթնակետը դարձավ խորհրդարանի հոկտեբերի 2-ի «խռովությունը», որը լավագույնս բացահայտեց, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն «երկվորյակ քույրեր» են։

Սակայն նույնիսկ ԲՀԿ-ական նախարարների պաշտոնանկությունից հետո Նիկոլ Փաշինյանն, ըստ էույան, երկրորդ սխալն արեց՝ հուշագիր ստորագրելով ու «արհեսատական սնուցում» «միացնելով» ԲՀԿ-ին, ինչի հետևանքով Գագիկ Ծառուկյանը օլիգարխից վերածվեց սեփականատիրոջ՝ հաջորդ խորհրդարանում «գրպանային» խմբակցություն ունենալու հեռանկարով։

Սա՞ է հեղափոխության հակաօլիգարխիկ բնույթը, երբ գործարարն ոչ միայն ուղղակի ներկայություն ունի խորհրդարանում, այլ՝ «բաժնեմաս» իշխանության բարձրագույն մարմնում։ Սա հենց տիպիկ օլիգարխաիան է՝ քաղաքագիտական ցանակացած բանձևումով։ Կամ էլ՝ Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը խորհրդարանը չեն համարում իշխանության բարձրագույն մարմին։

Սակայն գանք ԲՀԿ-ին ու ՀՀԿ-ին, նրանց հավակնություններին ու հասարակության արձագանքին։ «Երկվորյակ քույրերից» յուրաքանչյուրն ապագա խորհրդարանում իրեն տեսնում է հիմնական, առանցքային ընդդիմության դերում ու հիմա որոշում կայացնողը հասարակությունն է ՝ իր քվեով։ Քաղաքականությունը պետք է ունենա գիտական հիմքեր, հակառակ պարագայում՝ շատ քիչ բանով կտարբերվի ԳՈՒՄ-ի շուկայից կամ Ծառուկյանի տոնավաճառից։

Քաղաքագիտության հիմնական աքսիոմներից մեկն ասում է, որ այսօրվա ընդդիմությունը լինելու է հաջորդ իշխանությունը, այլ խոսքով՝ եթե այսօր հասարակությունը ընդդիմություն լինելու մանդատ տա ՀՀԿ-ին կամ ԲՀԿ-ին, ապա նրանց մեջ է տեսնելու վաղվա իշխնությանը։

ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն տիպիկ օլիգարխիկ կուսակցություններ են, արդյո՞ք հասարակությունն ուզում է հեղափոխության այլընտրանքի դերում տեսնել ռևանշիստներին, այլ խոսքով՝ քաղաքական ուժերի, որոնք իշխանություն են դարձել Մարտի 1-ի զոհերի արյան գնով կամ իշխանության «այլընտրանք» են հռչակվել՝ համատարած թալանի ու հարկեր չվճարելու հետևանքով։ Եթե այսպիսին է հասարակության պատկերացումը նոր Հայաստանի այսօրվա ընդդիմության կամ վաղվա իշխանության մասին, ապա կարող է քվե տալ ՀՀԿ-ին կամ ԲՀԿ-ին, որոնք երեկվա թալանով, թաքցված հարկերով «էլիտար» ընտրարաշավ կանցկացնեն՝ վաղը «գրդոնի» իրենց իրավունքը վերականգնելու թաքուն հույսով։

Սակայն հեղափոխություն արած ժողովուրդը յոթ ամիս անց սխալվել չի կարող։

Spread the love