ԱԱԾ խորհուրդները. Ինչպես զգուշանալ գործակալներից ու խարդախներից

- in Պաշտոնական
aac

Ազգային անվտանգության ծառայությունը Հայաստանի քաղաքացիներին հորդորում է զգույշ լինել այլ երկրներ այցելելիս: Արտերկրում հատուկ ծառայությունների ծուղակում չհայտնվելու համար ԱԱԾ-ն մի շարք օգտակար խորհուրդներ է տալիս հանրությանը:

Դրանք այսօր Ծաղկաձորում ԶԼՄ-ների ներկայացուիչների համար անցկացվող սեմինարի ժամանակ ներկայացրեց ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Արմեն Քինակցյանը:

Առաջին խորհուրդը հետևյալն է՝ զրույցի մի բռնվեք այն անձանց հետ, ովքեր ձեզնից ինչ-որ բան են պահանջում կամ հակառակը, առաջարկում են: Պետք է սովորել կտրուկ «ոչ» ասել: Նաև խորհուրդ է տրվում ոչ մի պարագայում չցուցադրել դրմապանակը, ոչ ոք չպետք է տեսնի դրա պարունակությունը:

«Հիշեք, որ հաճելի մարդկանց հետո ծանոթությունը երբեմն կարող է մեղրային թակարդ լինել: Մեղրային թակարդը հենց հատուկ ծառայությունների գործելաճն է»,- ասում է Արմեն Քինակցյանը: Մարդկանց խորհուրդ է տրվում՝ մի վախեցեք կոպիտ կամ տարօրինակ երևալ, դեն նետեք զոռով ձեզ տրված իրերը, հեռացեք առանց բացատրությունների:

ԱԱԾ մասնագետն ասում է, որ հատուկ ծառայությունները պատահական մարդկանց չեն ընտրում, այնպես չէ, որ ցանկացած ՀՀ քաղաքացի կարող է արտերկրում հայտնվել հատուկ ծառայությունների թիրախում: Նախօրոք աշխատանք է տարվում, թե ով կարող է տեղեկատվության աղբյուր լինել:

«Եթե ինչ-որ բան այնպես չէ, բացականչեք՝ ոստիկանություն: Աֆրիկյան և ասիական երկրներում կրկնակի զգոն եղեք, քանի որ ոստիկանությունը կարող է ձեզ չպաշտպանել: Այդ դեպքում պետք է պահանջել հյուպատոսին»,- խորհուրդ է տալիս ԱԱԾ-ն:

Խարդախություններից ու խաբեությունից խուսափելու համար ևս ԱԱԾ-ն մի շարք խորհուրդներ է մշակել: «Գիշերը հանգիստ քնեք, բայց այս խորհուրդները մի մոռացեք»,- ասում է ԱԱԾ պաշտոնյան:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...