ԱԱԾ-ն՝ Սաշիկ Սարգսյանի որդու մասին զգացմունքային հաղորդագրության, ինչպես նաև «Սասնա ծռերի» գործողությունը ահաբեկչություն որակելու մասին

- in Պաշտոնական
aac

Լրագրողները Արմեն Քինակցյանին հարցրեցին ԱԱԾ հաղորդագրություններում անմեղության կանխավարկածի խախտման մասին, որպես օրինակ նշեցին «Սասնա ծռերի» հետ կապված հաղորդագրությունը, որտեղ նրանց գործողությունը ահաբեկչություն էին որակել, երբ «Սասնա ծռերը» նման հոդվածով չէին մեղադրվում:

Ըստ «Փաստինֆոյի»՝ ԱԱԾ-ից ասացին, որ հետո հաղորդագրությունը փոխել են, բացի այդ, մատնանշեցին այն, որ հաղորդագրության վերջում մշտապես նշում են, որ անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը չի ապացուցվել:

Լրագրողները նաեւ ԱԱԾ-ի հաղորդագրությունների զգացմունքայնության մասին նշեցին:

Օրինակ, Սաշիկ Սարգսյանի որդու հետ կապված հաղորդագրության մեջ տրվելով էմոցիաներին, նշել էին՝ նա ապրում է ցոփ ու շվայտ կյանքով, այդպիսի սովորույթներով: Քինակցյանը պատասխանեց.

«Այն, ինչ դուք ընկալում եք՝ որպես զգացմունքային, այնքան էլ այդպես չէ: Դա արվել է ապօրինի հարստացման կոնտեքստում»:

Լրագրողների դիտարկմանը, որ նա ապօրինի հարստացման մեջ չէր մեղադրվում, ԱԱԾ-ն գեղարվեստական ժանրի պետք է խուսափի, նույն մարդը կարող է ձեզ դատի տալ՝ ձեր հաղորդագրության համար՝ Քինակցյանը պատասխանեց. «Թող տա: Ե՞ս պիտի անհանգստանամ, ես չեմ անհանգստանում»: