Արտահերթ ընտրությունների արդյունքները ամփոփված են, արդյունքները՝ հրապարակված

- in Ընտրություններ
KYH

ԿԸՀ-ն այսօր արտահերթ նիստում ամփոփել է դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները:

Այսպիսով՝ քվեարկությանը մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 48,63% կամ 1 261 105 քաղաքացի։ Անվավեր է ճանաճվել 4706 քվեաթերթիկ։

Ընտրողների ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

Հայաստանի Հանրապետական կուսակցություն – 59 083 ընտրող կամ ընտրողների 4.70%

«Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն – 8514 ընտրող կամ 0.68%

«Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն – 48 816 ընտրող կամ 3.88%

«Իմ քայլը» դաշինք – 884 864 ընտրող կամ 70.42%

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն – 80 047 ընտրող կամ 6.37%

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն – 6458 ընտրող կամ 0.51%

«Ազգային առաջընթաց» կուսակցություն – 4121 ընտրող կամ 0.33%

«Մենք» դաշինք – 25 176 ընտրող կամ 2 %

«Օրինաց երկիր» կուսակցություն – 12 393 ընտրող կամ 0.99%

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցություն – 22 868 ընտրող կամ 1.82%

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 103 801 ընտրող, 8.26 %

Կուսակցությունների համար անցողիկ շեմ է համարվում 5 տոկոսը, դաշինքների համար` 7-ը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...