Գարեգին Բ-ի եղբոր «զորքը» կազմ-պատրաստ սպասելիս է եղել

- in Մամուլ
Garegin B

Հրապարակը գրում է. Շաբաթ օրը «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» շարժման դեմ կատաղի դիմադրություն են ցույց տվել Գարեգին Բ-ի եղբոր ղեկավարած գյուղի՝ Ոսկեհատի բնակիչները։

Որոշ տեղեկություններով, նրանք «կազմ-պատրաստ» վիճակում տեղակայված են եղել Մայր Աթոռում՝ սպասել են։ Կաթողիկոսի հրաժարականը պահանջողներին սպասող թիմի հրամանատարն էլ եղել է գյուղապետ Գեւորգ Ներսիսյանի փեսան։

Հիշեցնենք, որ շաբաթ օրը նրանք ձվերով, գոմաղբով եւ քարերով են դիմավորել Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող ցուցարարներին, փայտով ու քարերով մարմնական վնասվածքներ պատճառել շարժման մի քանի մասնակիցների, որոնցից երկուսը ոստիկանություն հաղորդում է ներկայացրել։ Քարերով կոտրել են նաեւ շարժման ղեկավարներից Հայր Կորյունի ավտոմեքենայի ապակին, 2 հոգու նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, սակայն դեռեւս գործ չի հարուցվել։