Եթե դատախազությունը չի պատասխանում, ինքը չի կարող մեկնաբանել

- in Պաշտոնական

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը զերծ է մնում պատասխանել հարցին, թե գյումրեցի կնոջ սպանության մեջ կասկածվող ռուսական ռազմաբազայի զինծառայողը հանձնվել է հայկական կողմի՞ն, թե՞ ռուսական ռազմաբազայի տարածքում է:

Այսօր լրագրղների հետ հանդիպմանը հարցին, թե Գլխավոր դատախազությունը զերծ է մնում պատասխանել այդ հարցին, ԱԱԾ-ն ի՞նչ տեղեկություններ ունի, Արթուր Վանեցյանը պատասխանեց, որ եթե դատախազությունը չի պատասխանում, ինքը չի կարող մեկնաբանել. Մարդասպանը չունի ազգություն, չունի պատկանելություն այս կամ այն մասնագիտությանը, մարդասպանը մնում է մարդասպան, որը պետք է ցանկացած պարագայում հայտնաբերվի ու դատապարտվի:

Նա նշեց. Այո, իմ կարծիքն է՝ եթե հանցագործությունը կատարվել է ՀՀ տարածքում, պետք է նա դատապարտվի Հայաստանի դատարանի կողմից: Մնացածը Գլխավոր դատախազության հարցն է, որ պետք է կարգավորի այդ հարցը: