«Ես կատակեցի, որ մենք ձանձրացրել ենք միմյանց»․ Կրեմլում կայացել է Պուտին-Լուկաշենկո հանդիպումը

- in Միջազգային
leksandr Lukashenko batka

Մոսկվան չի ծրագրում Բելառուսը Ռուսաստանի կազմում ընդգրկել, իսկ ինտեգրման փուլերը ներկայացված են պայմանագրում։ Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 14-ին ասել է, թե «խորը ինտեգրմամբ» թողարկելով՝ Ռուսաստանը ցանկանում է Բելառուսն իր կազմում ներառել:

Այսօր Կրեմլում տեղի է ունեցել Ալեքսանր Լուկաշենկո-Վլադիմիր Պուտին հանդիպումը, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն:

«Ես կատակով ասացի, որ միմյանցից ձանձրացել ենք։ Հավանաբար, երբևէ միմյանց չենք ձանձրացնի, քանի որ կան հարցեր, որոնք պետք է քննարկել։ Դա մեր աշխատանքն է։ Իսկապես, մենք նախորդ անգամ պայմանավորվել ենք լրջորեն խոսել այս անցավոր աշխարհում մեր հետագա գոյատևման մասին»,- ասել է Լուկաշենկոն:

Վլադիմիր Պուտինը հանդիպման սկզբում նշել է, որ սա կարճ ժամանակահատվածում Բելառուսի նախագահի հետ արդեն երկրորդ հանդիպումն է։

«Ինչպես արդեն պայմանավորվել ենք, մենք ստեղծում ենք աշխատանքային խումբ՝ տնտեսության ոլորտում մեր կապերի հետագա զարգացման և այլ հարցերի շուրջ։ Կաշխատենք նաև Միութենական պետություն ստեղծելու մեր ծրագրերի զարգացման Ձեր առաջարկի ուղղությամբ։ Առաջարկում եմ հենց այսօր խոսել այդ մասին»,- իր հերթին նշել է ՌԴ նախագահը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...