Զախարովան ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին

- in Միջազգային
Zakharova

Ռուսաստանը հնարավոր ամեն բան կանի ղարաբաղյան հակամարտությունը լուծելու համար, բայց ժամանակային խնդիր պետք չէ դնել։

Այսօր այս մասին ասել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ ղարաբաղյան հակամարտությունը 2019-ին լուծվի` հաշվի առնելով Բաքվի լավատեսությունն այս հարցում։

«Մենք ժամանակային խնդիր չենք դնում, միշտ կողմ ենք եղել շուտափույթ լուծմանը և բոլոր միջոցները կձեռնարկենք դրա համար»,– ավանդական ճեպազրույցի ժամանակ ասել է նա։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...