Զապն է մատնել. Ինչպես է հայտնաբերվել Նարեկ Սարգսյանը

- in Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Նոր Հայաստանի նոր իշխանությունները ևս սկսել են սերտորեն համագործակցել քրեական աշխարհի հեղինակությունների հետ:

Այդ համագործակցության արդյունքում է, որ Չեխիայում հայտնաբերվել է ՀՀ-ում հետախուզման մեջ գտնվող՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանը:

Չնայած ոստիկանության տարածած պաշտոնական տեղեկատվության մեջ նշվում էր, որ Նարեկ Սարգսյանը կալանավորվել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների, ՀՀ-ում Ինտերպոլի  ազգային բյուրոյի և մի շարք երկրների իրավապահ մարմինների սերտ համագործակցության արդյունքում, սակայն մեր տեղեկություններով՝ Նարեկ Սարգսյանի գտնվելու վայրը մատնել է Չեխիայում երկար տարիներ քրեական գործունեություն ծավալած, այդ երկրի իրավապահներից Հայաստանում թաքնվող, քրեական հեղինակություն Զապը` Անդրանիկ Սողոյանը»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...