«Էլզային խնդրեցի մեկնաբանել. վերջն ինչ է լինելու։ Ասաց՝ հաղթելու ենք»

- in Հասարակություն
Hrant Bagratyan

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Բեռլինում եմ։ ICD-ի տարեկան ժողովն է։ Մասնակցում են նախագահներ, վարչապետներ, նախարարներ, դեսպաններ, պատգամավորներ (ներկա եւ նախկին)։ Այսօր Կատալոնիայի օրն էր։ Ելույթ էր ունենում Կ. Պուչդեմոնի կառավարության անդամ Էլզա Ալթադի Վիլան։ Նա պատմում էր իսպանական ուժայինների բռնությունների մասին։ Սկսվեցին քննարկումներ։ Հանկարծ Կատալոնիայի նախագահի կոորդինատոր Ալեքսիս Կամարգոն հայտարարեց. Կատալոնիայի խնդիրը Լեռնային Ղարաբաղի խնդրին շատ նման է։ Իբրեւ նիստը նախագահող Էլզային խնդրեցի մեկնաբանել. վերջն ինչ է լինելու։ Ասաց՝ հաղթելու ենք»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...