Էջմիածնում Կաթողիկոսի հրաժարականը պահանջողների և քաղաքացիների միջեւ ընդհարում է տեղի ունեցել. երկու հոգի բերվել է ոստիկանություն

- in Հասարակություն
Garegin B

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի հրաժարականը պահանջողների նախաձեռնած ակցիայի ընթացքում Էջմիածնում ընդհարում է տեղի ունեցել նրանց և քաղաքացիների միջև:

Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները հավկիթներ են նետել ակցիայի մասնակիցների ավտոմեքենաների ուղղությամբ, այնուհետև տեղի է ունեցել հրմշտոց: Բողոքի ակցիայի մասնակիցները սկսել են մեքենաներով հեռանալ:

Տեղում էին նաև ոստիկանները, նրանք պատ կազմեցին՝ հորդորելով ձեռնպահ մնալ բախումներից: ՀՀ ոստիկանությունից հայտնեցին, որ միջադեպի հետ կապված երկու անձ բերվել է ոստիկանության բաժին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...